16 12 2022

Սրանք ցեղասպանության նախապատրաստական քայլերն են. Արա Ղազարյան



Ճանապարհին մնացել են մարդիկ, որոնք հաշմանդամություն ունեն, մնացել են երեխաներ, որոնք զրկված են կրթությունից, սոցիալ-մշակութային-տնտեսական իրավունքներն են խախտված. այսինքն՝ մենք ունենք բլոկադա, իսկ դա պատերազմի նախապատրաստման ակտ է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Սա արդեն ներգրավում է ոչ միայն մարդու իրավունքի կոնցեպտը, այլ նաեւ ցույց է տալիս, որ պետությունը տարածաշրջանում արդեն ոչ սպառնալիք է, այլ վտանգ։ Սովորական տեղաշարժի իրավունքը վերցնում ենք, միացնում ենք մարդու իրավունքների բազմաթիվ հայեցակարգեր եւ դա դնում ենք ավելի լայն օղակով, եւ տեսնում ենք, որ դա բլոկադա է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ